Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ինչու հիշեցի Կաֆկային

Ինչու հիշեցի Կաֆկային
05.11.2025 | 11:38

Կաֆկան գիտեր, որ երբեմն ամենավտանգավոր բանտը դրսում չէ, այն փակված է մարդու կրծքավանդակի ներսում։

Երբ աշխարհը քեզ չի լսում, երբ ցավդ տեղ չի գտնում ոչ մի բառի մեջ, երբ ուզում ես բացատրել, բայց ոչ ոք չի նկատում, թե ինչքան ծանր է շնչել…

Մեկ ամիս առաջ ես կորցրեցի իմ աշխատանքային ընկերոջը։

Նա գնաց լուռ, առանց մեղադրելու:

Ինքն էր որոշել իր գնալը․գուցե հոգնած էր այն պատերազմներից, որ ոչ ոք չէր տեսնում,

գուցե իր ներսի դատաստանից, որից չի փրկվում ոչ մի կենդանի հոգի։

Եվ ես այսօր մտածում եմ Կաֆկայի Գրեգորի մասին․ նա չէր փոխվել՝ աշխարհն էր դադարել տեսնել մարդուն իր մեջ։

Գուցե իմ ընկերն էլ այլևս չէր կարող կրել այն ծանրությունը,

որ ամեն օր անտեսանելի կերպով դնում էին իր վրա նույն մարդիկ, ովքեր կարծում էին՝ նա լավ է։

Տխուր է, երբ կյանքը մարդուց սպասում է ուժ՝ նույնիսկ այն օրերին, երբ նա այլևս չունի ուժ ասելու. «Օգնիր»։

Այս պատմությունն իմ ընկերոջ մասին չէ միայն։

Այն բոլոր նրանց մասին է, ովքեր վերջին պահին մնում են մենակ՝ իսկ մենք նրանց նկատում ենք այն ժամանակ, երբ արդեն ուշ է դառնում։

Եթե մի օր դուք էլ զգաք, որ շնչելը դժվարանում է, խնդրում եմ, պատմեք այդ մասին։

Ոչ ոք պարտավոր չէ կրել իր ներսի պատերազմները մենակ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 9014

Մեկնաբանություններ